fbpx
Կառավարություն

Վահրամ Դումանյանը ընդունել է Միխայիլ Շվիդկոյին

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ Վահրամ Դումանյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

«Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ մշակութային համագործակցությունը հատուկ տեղ է գրավում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացումը։

«Ուրախ եմ Ձեզ նման մեծ հարգանք և հեղինակություն վայելող գործչի հետ հանդիպման համար: Համոզված եմ՝ Ձեր հարուստ փորձով և գործունեությամբ շարունակելու եք նպաստել մեր երկրների միջև ձևավորված կրթական և մշակութային համագործակցության առավել խորացմանը և զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել:

Միխայիլ Շվիդկոն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և խոսել հայ-ռուսական կրթամշակութային ծրագրերի ընդլայնման, երկկողմ մշակութային փոխգործակցության խորացման կարևորությունից: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների կրթամշակութային գործիչների շփումներն ակտիվացնելու, Հայաստանում և Ռուսաստանում բարձր մակարդակով միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հարցեր:

Վահրամ Դումանյանը Միխայիլ Շվիդկոյի ուշադրությունն է հրավիրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Միխայիլ Շվիդկոն նշել է, որ պատրաստ է հնարավորինս նպաստել հարցի լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ