Մադրիդի «Ռեալի» նորեկ Տակեֆուսա Կուբոն վարձավճարով չի տեղափոխվի «Վալյադոլիդ»։ Այս մասին հայտնում է AS-ը։
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ «ճապոնացի Մեսսին» բավարար խաղաժամանակ ստանալու համար կարող է ժամանակավորապես փոխել ակումբային գրանցումը։
Այս լուրը պաշտոնապես հերքել են «Վալյադոլիդի» ներկայացուցիչները։
Ըստ «Ռեալին» մոտ կանգնած աղբյուրների՝ ճապոնացին նոր մրցաշրջանը կանցկացնի «Ռեալի» երկրորդ թիմում՝ «Կաստիլյայում», որը այժմ գլխավորում է մադրիդյան ակումբի լեգենդ Ռաուլը։