Ռոբին վան Պերսին կարիերայի վերջին հանդիպումն է անցկացրել: Հոլանդացի հարձակվողը հայտարարել էր, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:
Վան Պերսին դեռ անցած աշնանն էր հայտարարել, որ այս մրցաշրջանն իր համար վերջինը կդառնա կարիերայում:
Հոլանդիայի առաջնության 33-րդ տուրի` «Դեն Հագի» հետ խաղում Ռոբինը վերջին անգամ է դուրս եկել խաղադաշտ և դաշտում 92 րոպե է անցկացրել:
https://youtu.be/a63hCSySPwI
Հիշեցնենք, որ Վան Պերսին կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ֆեյենորդում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ֆեներբահչեում»: Նա ակումբային մակարդակում 432 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 204 գոլի հեղինակ: