Մոսկվայում առաջին անգամ կհնչի Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը

Հրապարակող՝

mansuryan

Ամենադիտվածներ

Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Փոքր դահլիճում մայիսի 27-ին տեղի կունենա արդի հայ կոմպոզիտորական դպրոցի լեգենդ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն:

Երեկոյի շրջանակներում Ռուսաստանում առաջին անգամ կհնչի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ը՝ նվագախմբի ու երգչախմբի համար: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:

Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգը տեղի կունենա Հայ առաքելական եկեղեցու՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նախաձեռնությամբ և Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ:

Նշենք, որ «Ռեքվիեմ»-ը միջազգային պատվավոր մրցանակների է արժանացել։ 2017 թ. այն երկու անվանակարգերում ներկայացված է եղել «Գրեմմի» մրցանակի:

Ամենաթարմ