Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Վանեցյանի քայլին պետք է հետևեն բոլոր պատգամավորներն ու ցուցակով նրանցից հետո եկողները, քանզի Հայաստանի ընդդիմության քողի տակ անցել են խորհրդարան, բայց բացի հակաիշխանություն-իշխանություն դուետի մակարդակը բարձր պահելուց և ռուս-թուրքական ծրագրի կամ ռուսուլմանացման թիկունքը պահելուց, ոչինչ չարեցին Հայաստանի համար։ Ցուցակի հաջորդողները եթե չմանդատազրկվեն, ապա նոր շուչ կստանան, նոր իրավիճակում ընդդիմության դաշտն ուզուրպացնելու և նոր սպառնալիքներին թիկունք կանգնելու համար։
Իրենց վերաբերյալ բոլոր մեղադարնքները, որ հնչել են, դրանք ակնհայտ փաստեր են, ապացուցելու կարիք էլ չկար։ Եվ հենց դրանց հիման վրա էլ ժողովուրդն ըմբոստացել էր ու հեռացրել նախկին վարչակարգին։ Ընդամենը իշխանության գալուց հետո պետք է աշխատացվեր արդարադատությունը, գործի գցվեր մեխանիզմը, այլ ոչ թե ընտրովի արդարադատություն իրականացվեր՝ չկարողանալով կամ չուզելով ապահովել համակարգի ինքնիշխանությունը և տերը տալով մարտի 1-ի գործը, քաղաքական գնահատական չտաով նրանց՝ բարձիթողի աներ բոլոր ոլորտները, այդ թվում և շեշտված՝ բանակը ի սկզբանե, և մինչև հիմա։
Ներվեց ապրիլյանի գործը կամ կոծկվեց հանձնաժողովի մութ որոշումներով, բանակի թալանը, այլ ոլորտներից յուրացումներն ու չարաշահումներն, որպեսզի իրենց անելիքի ու չանելիքի մեջքը պահվեր հակաիշխանության կողմից։ Սրանք միլիոնավոր դոլարների մասն էլ կարող են խոսել, եթե մարդիկ խորամուղ լինեն փորփրել ու բացահայտել շատ վերևներում արիշ-վերիշները։
Վանեցյանի քայլը, եթե գրածիս կոնտեքստում լիներ, ապա կհարգեի, բայց կարծում եմ, որ ինքը հեռանում է, որովհետև դա իրենցի պահանջել են կամ միգուցե նեղացել է, որ ինքը չառաջնորդեց համատեղ ձեռնարկված հավաքները։
Ամեն բան հնարավոր էր հասկանալ, նույնիսկ նախկիններին, միգուեց որոշ բաներ էլ կարելի էր ներել, բայց ոչ մի դեպքում ընկալելի չէ այն, ինչ նրանք հիմա են անում, և առանձնակի անընդունելի է, որ ժողովրդի բերած իշխանությունը մնաց նրանց պես կախյալ ռուսական դիկտատին, մնաց կախյալ ռուսական զենքից և Կրեմլի բարեհոգությունից, որն այդպես էլ չդրսևորվեց, մինչև չստացան իրենց պլաններով ամեն բան, դեռ մի բան էլ ավելին։ Իրենք մեղավոր են բոլորով, որ ապավինեցին պուծինյան Ռուսաստանի անհոգի ու տմարդի քաղաքականությանը և ոչինչ չձեռնարկեցին դիվեսիֆիկացնելու նշածս խնդիրները, եթե իհարկե, առհասարակ հնարավորություն չունեին կտրվել այդ ճիշաններից»։