Aliq Media-ի հաղորդմամբ՝ հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն զգուշացնում է, որ Վրաստանին սպառնում է ծանր համաճարակաբանական իրավիճակ և կորոնավիրուսի տարածման շատ բարդ՝ չորրորդ ալիք։
Այս փուլում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման հետ կապված՝ փորձագետները կառավարությանը երեք առաջարկ են արել՝ պատվաստումների ակտիվացում, թեստավորման ընդլայնում և բոլոր կանոնների պահպանում:
Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1862 նոր դեպք: Ըստ վերջին տվյալների՝ երկրում պատվաստվել է 310,332 մարդ:
Այս պահին երկրում հաստատվել է կորոնավիրուսի «Դելտա» շտամի կամ հնդկական շտամի 72 դեպք: