fbpx
Աշխարհ

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9321 նոր դեպք

Ռուսաստանում անցած օրվա ընթացքում 84 տարածաշրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9321 նոր դեպք: Համաճարակի սկզբից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է 4 693 469:

Բոլոր նոր դեպքերի մեծ մասը գրանցվել են Մոսկվայում (2822), Սանկտ Պետերբուրգում (701) և Մոսկվայի մարզում (586): Ամենօրյա փոքր աճը գրանցվել է Տուվայում (3), Հրեական ինքնավար մարզում և Չուկոտկայի ինքնավար օկրուգում (մեկական դեպք):

Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում ապաքինվել է 8 832 մարդ, համաճարակի սկզբից` 4 319 389 մարդ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ