Աշխարհում COVID-19-ով վարակվածների ցուցանիշը մեկ շաբաթում աճել է 71%-ով, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության շտապ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը։
«Գլոբալ մակարդակով վարակվածների թիվը վերջին յոթ օրվա ընթացքում աճել է 71 տոկոսով: ԱՄՆ-ում 100% աճ է գրանցվել: Աֆրիկյան տարածաշրջանում աճը մոտ 7% է կազմում»,- ճեպազրույցում ասել է Վան Կերխովեն։
Անցած շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ն տվյալներ է ստացել COVID-19-ի 9,5 միլիոն դեպքի մասին, ասել է նա, թեև իրական տվյալները կարող են շատ ավելի բարձր լինել:
Վան Կերխովեն ընդգծել է, որ այս շաբաթ վարակվածների թիվն էլ ավելի մեծ կլինի, քանի որ միայն անցած օրվա ընթացքում ԱՀԿ-ն հայտնել է 2,2 միլիոն վարակվածության մասին։
Նա ընդգծել է, որ այս շաբաթ վարակվածների թիվն էլ ավելի մեծ կլինի։