fbpx
Կառավարություն

ՀՀ վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է քայլեր ձեռնարկել ապատեղեկատվության դեմ

ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, հանձնարարեց նրան քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ:

«Մենք դրա մասին մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք: Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին», – ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նմանատիպ մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ որևե կերպ կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի ազատության իրավունքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ