Շուտով կհանգուցալուծվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:
Այլ մանրամասների մասին նա ոչինչ չասաց:
Նույն հարցը լրագրողները ուղղեցին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին,վերջինս միայն ասաց. «Եթե կարելի է դրա մասին էսօր չխոսենք»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կեղծիքով է ընտրվել այդ պաշտոնում և նա չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել: Հրայր Թովմասյանը բազմիցս նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և դիմադրելու է իշխանությունների ճնշումներին:

