ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ևս մեկ անգամ բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ նրանց կյանքը վտանգի տակ է:
«Ցանկանում եմ ասել, որ այս կազմակերպությունը ստեղծվել է՝ կանխելու Երկրորդ համաշխարհային պատերազմի նման ցանկացած այլ աղետ, այս կազմակերպությունը ստեղծվել է՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության դիտորդ `օրենքի գերակայության ապահովման և ժողովրդավարության սկզբունքները հարգելու համար: Այս կազմակերպությունը ստեղծվել է այն բանի համար, որ այլևս երբեք չլինեն Հոլոքոստի կրկնություն, մարդկության դեմ կատարված հանցագործություններ և այլ անօրինություններ»:
Վլադիմիր Վարդանյանը հիշեցրել է, որ իր ադրբեջանցի կոլեգան նշել է, թե իբր իրենք պատերազմ են սկսել, քանի որ խաղաղություն են ուզում:
«Ավելի քան 200 հայ ռազմագերի ադրբեջանական բանտարկության տակ է, մենք հիմնավոր պատճառներ ունենք՝ հավատալու, որ իրենց կյանքը վտանգի տակ է, նրանք կարող են խոշտանգումների ենթարկվել: Սա քաղաքական հարց չէ, սա մարդու իրավունքների, ժողովրդավարության հարց է, և նրանց իրավունքները պետք է հարգվեն»,- ընդգծել է Վարդանյանը:
https://www.facebook.com/100063765548846/videos/814526605839067