Միքայել և Կարեն Վարդանյանները պատրաստակամություն են հայտնել իրենց միջոցներով իրականացնել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի վերականգումը: Այս մասին հայտնում է մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը:
Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում է:
«Ինչպես կամայական շինարարական, վերականգնման կամ նորոգման աշխատանքներ օրենքով սահամանված կարգով անհրաժեշտ է իրականացնել մասնագետի կողմից նախագծված և փորձաքննված նախագծով: Երեկ Վարդանյան ըտանիքի հետ քննարկեցինք արձանի հետնապատի վերականգնման հարցը, Վարդանյան ընտանիքը պատրաստակամություն հայտնեց իր միջոցներով իրականացնել հուշարձանի վերականգումը, ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը և փորձաքննությունը, ինչպես նաև հետագա վերականգնման աշխատանքները»,-հայտնում է Տիգրան Գալստյանը:
