Վարդավառը այս տարի նշվելու է հուլիսի 24-ին․ դրա նշանակությունը և ծիսական արարողությունները

Հրապարակող՝

Վարդավառը այս տարի նշվելու է հուլիսի 24-ին․ դրա նշանակությունը և ծիսական արարողությունները

Ամենադիտվածներ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ ժողովրդական անվանմամբ «Վարդավառ»-ը այս տարի, 2022 թվականին, նշվելու է հուլիսի 24-ին:

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. «Ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով՝ հայտնեց Իր Աստվածությունը»:

Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»»:

Ծիսական արարողություններ են իրականացվում Վարդավառին, որի ժամանակ շաբաթվա պահքի մեջ են մտնում մինչև տոնը, պետք է ապաշխարությամբ, պահեցողությամբ նախապատրաստվի պատարագին, որ կարողանա ինքնաքննությամբ, խոստավանությամբ, թողության արժանանալով հաղորդություն ստանա պատարագի ժամանակ։ Ուրիշ ծիսական արարողություն, կապված Վարդավառի հետ, մենք չունենք։

Ամենաթարմ