fbpx
Աշխարհ

Վարշավան Մոսկվայից բացատրություն կպահանջի

Վարշավան Մոսկվայից բացատրություն կպահանջի ռուսական հրթիռի՝ Լեհաստանի օդային տարածքում հայտնվելու համար, հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիրակի լույս մարտի 24-ի գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված հրթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը և այնտեղ մնացել 39 վայրկյան։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ահաբեկչական հարձակումները Ուկրաինայի բնակիչների և տարածքի վրա, վերջ դնել պատերազմին և լուծել երկրի ներքին խնդիրները»,- ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ։

Լեհաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռը խոցել է օդային տարածքը Օկերդով քաղաքի մոտ՝ Ուկրաինայի հետ սահմանին։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

2023-ի դեկտեմբերի 29-ին Վարշավան հայտարարել էր, որ ռուսական թևավոր հրթիռը անցել է երկրի վրայով և հարվածել Ուկրաինային։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ