ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային երկընտրանքի առաջ է կանգնեցրել. մնալ ՆԱՏՕ-ի անդամ կամ վտանգի առաջ դնել կազմակերպության հետ համագործակցությունը և Ռուսաստանից ձեռք բերել C-400 զենիթահրթիռային համակարգեր:
«Թուրքիայի կողմից ռուսական 2.5 մլրդ դոլար արժողությամբ С-400 զենիթահրթիռային համակարգի գնումը մեծ վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի և դաշինքի հզորության համար»,- ասել է Փենսը՝ հավելելով, որ Թուրքիայի գործողություններն անհետևանք չեն մնա:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Փենսի նախազգուշացումից ժամեր առաջ ռուսական համակարգերի ձեռքբերումն անվանել էր «կայացած գործարք», որից Անկարան չի հրաժարվի:
Ի պատասխան այս հայտարարությունների՝ Թուրքիան էլ իր վերջնագիրն է ներկայացրել՝ պահանջելով, որ ԱՄՆ-ն դադարեցնի աջակցություն տրամադրել Սիրիայում գործող քրդական խմբավորումներին:
Այս մասին հայտնում է CNN լրատվականը:
