Պաշտպանության նախարարությունը հունիսի 25-ին հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ վաշտային զորավարժություններ են անցկացվեց 5-րդ զորամիավորումում տանկային և հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ։
«5-րդ զորամիավորումում տանկային և հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է զորավարժություն, որի ընթացքում տանկային ստորաբաժանումների անձնակազմը կասեցրել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը՝ ոչնչացնելով մարտական տեխնիկան և հրամանատարական կետերը:
Այնուհետև հակահարձակման են անցել հրաձգային ստորաբաժանումները՝ գրավելով նպաստավոր դիրքեր և բարելավելով յուրային զորքերի տեղակայումը»։