fbpx
Զինված Ուժեր

ԶՈւ ինժեներական զորքերի պետն ու ՀՕՊ զորքերի պետը ազատվել են աշխատանքից

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Իշխան Մաթևոսյանն ազատվել է ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից, իսկ Արմեն Վարդանյանը՝ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։

Այս մասին հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Իշխան Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Արմեն Վարդանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ