Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Ամենադիտվածներ

Տեղի ունեցավ «Փառատոնը սահմանին. պատմական մայրաքաղաքներ» խորագրով միջոցառումը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ չարաշահումներ կատարելու համար:

«ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները:

Պարզվել է, որ Վաղաշեն համայնքի ղեկավարն իր պաշտոնավարման տարիներին՝ 2014-2017թթ. ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է մի շարք յուրացումներ՝ համայնքապետարանին պատճառելով խոշոր չափի՝ 2.102.445 ՀՀ դրամ գույքային վնաս:

Բացի այդ, համայնքի ղեկավարի օժանդակությամբ, 2017թ. հունվարից մինչև 2018թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Վաղաշենի բնակիչը խաբեության եղանակով, որպես նպաստ ստացել է 712.500 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Համայնքին և պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();