Մայիսի 4-ին` ժամը ժամը 19:06-ից 19:45-ը, Վայոց ձորի մարզի Գետափ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի, Ռինդ համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1646 կրակոց: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
