Պուտինը վճռորոշ է անվանել ՌԴ ներդրումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

Ամենադիտվածներ

2p0a4515_1000_0-770×510

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման գործում վճռորոշ էր։

«Ռուսաստանի վճռորոշ ներդրմամբ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում դադարեցվեց»,- ասել է նա միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին և հյուրերին հասցեագրված տեսաուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը ընդգծել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում մարդասիրական իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ