Հասարակություն
17:31 14/03/2020

Վեց ավիաընկերություն չեղարկել է չվերթները դեպի Երևան

«Qatar Airways ընկերությունը չեղարկել է Դոհա-Երևան չվերթը, «Բելավիա» ընկերությունը՝  Մինսկ-Երևան, Fly Dubai ընկերությունը՝ Երևան-Դուբայ,  Ryanair ընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ և Pegas Fly ընկերությունը ևս չվերթ է չեղարկել»,-լրատվամիջոցներին հայտնել է Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։

Նա հավելել է՝ որ այս օրերին օդանավակայանում ուղևորների հետ կապված հսկողություն է իրականացվում Առողջապապահության տեսչական մարմնի աշխատակիցները ` ջերմաչափում  են անում և գրանցում են ուղեւորների տվյալները:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանն իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ