fbpx
Աշխարհ

Վենեսուելայի նահանգներից մեկում ոստիկանները միացել են ցուցարարներին

Վենեսուելայի Կարաբոբո նահանգում ոստիկանության ծառայողները միացել են ցուցարարներին: Այս մասին հայտնել է El Nacional պարբերականը: Ոստիկանները կառավարության դեմ բողոքի ակցիային են միացել նահանգի մայրաքաղաք Վալենսիայում:

Ցուցարարներին է միացել մի քանի տասնյակ ոստիկան ծառայողական մոտոցիկլետներով և ավտոմեքենաներով: Ցուցարարները ոստիկաններին ընդունել են ուրախության բացականչություններով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վենեսուելայում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ակցիաները գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցույցեր են կազմակերպել նաև Մադուրոյի կողմնակիցները:

Վերջին տվյալներով՝ ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 16-ի: Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոն իրեն հայտարարել է նախագահի պաշտոնակատար:

https://twitter.com/AndrewsAbreu/status/1088192340265701376?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1088192340265701376&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F268068.html

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ