fbpx
Կառավարություն

Վերացվելու են սփյուռքահայերի՝ Հայաստանի կառավարմանը ներգրավելու օրենսդրական արգելքները․ ծրագիր

Կառավարության ծրագրի նախագծում նշված 4 հիմնական խնդիրներից մեկը մարդկային ներուժի զարգացումն է, որը լինելու է գործադիրի առաջիկա 5 տարվա աշխատանքի առանցքում։ Դրա համար խնդիրը բաժանված է ենթախնդիրների, որոնց թվում հիշատակվում է նաև սփյուռքահայության ակտիվ ներգրավումը։ Ենթախնդիրները հետևյալն են․

  • կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, կրթության միջազգայնացումը,
  • տնտեսության կառուցվածքային փոփոխությունների և երկարաժամկետ մրցունակության նպատակադրման համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով,
  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը և նրանց սոցիալական ներառման ապահովումը,
  • առողջապահության ոլորտի արդիականացումը և բարելավումը, որակյալ առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովումը,
  • առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը,
  • սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացումը՝ հասցեականության բարձրացման միջոցով,
  • ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիությանը խթանումը,
  • սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրա­պետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացումը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ