«Հայաստան» հիմնադրամը Ստեփանակերտի 6–րդ դպրոցը վերակառուցել է բնակարանների՝ նախատեսված տեղահանված 30 արցախցի ընտանիքի համար: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:
Նշվում է, որ բնակարանները շահագործման կհանձնվեն ջեռուցման համակարգով, կահույքով և կենցաղային տեխնիկայով հագեցած: Բնակարանային նորամուտը կլինի շուտով:
