Լեհական «Շլենսկ» ֆուտբոլային ակումբի ֆանատ Թոմաս Ժոլկեվիչը իր սիրելի թիմի հանդիպումը ստադիոնից դիտելու համար վերաբարձ կռունկ է վարձել:
Ֆանատը այդ կռունկի միջոցով 22 մետր բարձրությունից հետևել է «Վիսլի Պլոցկ»-«Շլենսկ» հանդիպմանը:
Ժոլկեվիչը հայտնել է, որ սկզբում կռունկի սեփականատերը չի ցանկացել գումար վերցնել իրենից:
«Սակայն եթե ես վարձակալել եմ իր սեփականությունը, ապա պարտավոր եմ դրա համար վճարել»:
Հայտնի է, որ ֆանատը 2 ժամվա վարձակալության համար 25 դոլար է վճարել:
Այս մասին տեղեկացնում է ISport-ը: