fbpx
Հասարակություն

Վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի վերաբերյալ հայտարարություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը գրառում է կատարել Facebook-ում:

«Վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի վերաբերյալ


Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն իրականացնում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»:

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝

տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, որը վերաբերում է միաժամանակ հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին (տեղեկատվությունը հասանելի է Ծառայության կայքում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով / https://clck.ru/Q54Y8 /;

բնակվարձի փոխհատուցում, որը վերաբերում է միայն հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին / https://clck.ru/Q54aW /:


Բոլոր նրանք, ովքեր վերադարձից հետո կարիք ունեն ստանալու իրավական և սոցիալական տարաբնույթ հարցերի շուրջ խորհրդատվություն, ինչպես նաև տեղեկատվություն վերադարձող անձանց վերաինտեգրման գործընթացում ներգրավված տեղական, միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների, ընթացիկ վերաինտեգրման ծրագրերի և դրանց շրջանակներում հատկացվող աջակցության տեսակների մասին, կարող են դիմել ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժին (հեռ.՝+ 374 60 275-017, + 374 60 275-018) կամ այցելել Միգրացիոն ծառայություն (Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու 31/3)»,-ասվում է գրառման մեջ:


https://www.facebook.com/armembrus/posts/1182859782099157

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ