Marca սպորտային օրաթերթի փոխանցմամբ՝ բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը մեկնել է Ճապոնիա, որպեսզի պայմանագիր կքնի ճապոնական «Վիսել Կոբե» ֆուտբոլային ակումբի հետ։
Հատկանշականն այն է, որ այդ ակումբում է հանդես գալիս նաև Անդրես Ինյեստան, ում հետ միասին Վերմալենը ժամանակին խաղացել է «Բարսելոնայում»։
Նշվում է, որ 33-ամյա բելգիացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվել է այս տարվա հունիսի վերջին։ Նա այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, քանի որ ֆուտբոլիստին հետևում էին տարատեսակ վնասվածքները։
Հիշեցնենք, որ Վերմալենը «Բարսելոնա» է տեղափոխվել «Արսենալից»՝ 2014 թվականին։

