Վերմիշյանի ձերբակալությունը մի կողմից տխուր, մյուս կողմից ուրախ իրադարձություն է․ ՀՀ վարչապետ

Հրապարակող՝

Վարչապետը ցավակցական նամակ է հղել Վաղարշակ Հարությունյանին՝ նրա եղբոր մահվան կապակցությամբ

Ամենադիտվածներ

Այսօր Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի՝ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվելուն: Նա նշեց, որ աա մի կողմից տխուր, վիրավորական, մյուս կողմից՝ ուրախ իրադարձություն է:

«Վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է վարչապետի կողմից շնորհվող «Վաստակավոր շինարարի» կոչում ստանալու հարցում աջակցելու համար 5000 դոլար կաշառք վերցնել և վարչապետին միջնորդություն ներկայացնել՝ այդ անձին կոչում շնորհելու նպատակով: Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի, 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների հասցեին»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ նման վիրավորանք հասցրած անձը, անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության:

«Ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե Հայաստանում կային մարդիկ, որ կասկածում էին կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին և վճռականությանը, հույս ունեմ, որ հասկացան՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան նրանք կարող են պատկերացնել: Թե կան այս հարցում կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ, ես խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետևից անպայման, գնալու ենք»,-ասաց նա:

Ամենաթարմ