ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձ կատարեց հայ-ադրբեջանական սահմանին երեկ վիրավորում ստացած հայ զինծառայողների առողջական վիճակին։
ԱՆ ղեկավարը հայտնեց, որ իրենք մշտական կապի մեջ են Պաշտպանության նախարարության իրենց գործընկերների հետ։
Ավանեսյանի խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր զինծառայողի վիճակը չի փոխվել։

