Wizz Air ավիաընկերությունը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթներ կիրականացնի

Հրապարակող՝

hrtir

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթներ: Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային ավիաընկերություններից:

«Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ