Վիետնամի կենտրոնական մասում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումներից 14 մարդ մահացել, նաև մեկն անհայտ կորած է համարվում, հայտնել է VnExpress առցանց թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Տեղատարափներն սկսվել են շաբաթ: Ինչպես հայտնել է տարերային աղետների նախազգուշացման և դրանց հետևանքների վերացման կոմիտեն, տարերքից առավել շատ տուժել է Բինդինի նահանգը, որի վեց բնակիչ հեղեղումների զոհ է դարձել: Նաև մի քանի մարդ է մահացել Կուանգնամ, Կուանգչի և Տհատհեն-Հյուե նահանգներում:
Իշխանությունների տվյալներով՝ տարածաշրջանում տասնյակ հազարավոր տներ են ջրասույզ եղել: Ինչպես նշում է պարբերականը՝ չորեքշաբթի ջրի մակարդակը նվազել է, և տեղի բնակիչները փորձում են պայքարել աղետի դեմ:
