«Արսենալ»-«Բրայթոն» խաղում պարտվելուց հետո Մեզութ Օզիլը իր դժգոհությունն է հայտնել թիմակցի՝ Լակազետի նկատմամբ։
Ֆուտբոլային հանդիպման ավարտին խաղի ներկա գտնվողները նկատել են, թե ինչպես է կիսապաշտպանը զայրացած բղավում ինչ-որ բան «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազետի հասցեին։ Այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները:
Նշենք, որ «Բրայթոնից» կրած պարտությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Ֆրեդրիկ Յունգբերգը մեկնաբանել է խաղի ելքը՝ ասելով, որ «Արսենալը» չէր ուզում ֆուտբոլ խաղալ: