ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Իտալիայում և Մալթայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը հետ է կանչվել իր պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտորիա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։