Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է որակազրկվել առնվազն չորս խաղով՝ «Վալենսիայի» հետ Լա լիգայի 27-րդ տուրի խաղում (2:2) մրցավարությանը քննադատելու համար։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, բրազիլացին կպատժվի, եթե բողոքը ներկայացվի Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF): Այնուհետև կնշանակվի հատուկ փորձագետ, որը կգնահատի` արդյոք Վինիսիուսի որակազրկման հիմքեր կա?ն, թե՞ ոչ։
Եթե փորձագետը հաստատի խաղացողի մեղավորությունը, ապա նրան սպառնում է որակազրկում առնվազն չորս խաղով (առավելագույնը 12) և տուգանք։