StopCov-ի հաղորդմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում աճել 1 501-ով, մահացել է 43 մարդ:
Երկրում համավարակի առաջին օրերից առ այսօր հայտնաբերվել է վարակվելու 595 264 դեպք:
Միևնույն ժամանակ վերջին 24 ժամում կորոնավիրուսից բուժվել է 1 954 պացիենտ, իսկ համավարակի ամբողջ ընթացքում՝ 559 996 մարդ: Մահացել է 8 541 քաղաքացի:
Մեկ օրում կատարվել է 22 920 թեստ, որոնցից 12 141-ը հակամարմինները պարզելու համար, իսկ 10 779-ը՝ ՊՇՌ: