fbpx
Առողջապահություն

Աննախադեպ իրադարձություն․ Շենգավիթ ԲԿ-ում 53-ամյա կինն ունեցել է իր առաջնեկին

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը աննախադեպ իրադարձության մասին է հայտնել․ 53 տարեկան կինը մայրացել է առաջին անգամ՝ ունենալով իր առաջնեկին։

««Շենգավիթ» ԲԿ-ում տարին ամփոփում ենք աննախադեպ, երջանիկ իրադարձությամբ։ Ամանորի հրաշքներին թերևս հավատալ պետք է։

53 ամյա կինը (հաշվի առնելով պացիենտի խնդրանքը անձնական տվյալները և կլինիկական դեպքի նկարագրությունը չենք հրապարակում) դիմել էր «Շենգավիթ» ԲԿ, Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ֊ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին։ Մի շարք դժվարություններ հաղթահարելու հետո, արտամրամնային բեղմնավորման (эко) փորձից հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը։

Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ։

Հաշվի առնելով կնոջ տարիքը և ԱԲՄ հանգամանքը Աշոտ Սիրունյանի կողմից իրականացվել է կեսարյան հատում։

Ծնվել է առողջ աղջիկ, ում անվանակոչել են Անահիտ։

Աննկարագրելի էր մայրիկի և նորածնի հուզիչ հանդիպումը ծնարանում, երբ առաջին անգամ բժիշկը նորածնին մոտեցրեց երջանիկ մայրիկին։

Երջանիկ մայրիկն ու նորածին Անահիտն արդեն տանն են և իրենց շնորհակալություն են հայտնում «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմին, մասնագետներին, իրենց անփոխարինելի բժիշկներ Աշոտ Սիրունյանին և Աննա Խաչատրյանին՝ նոր կյանքի հնարավորության և Անահիտ անունով մի բուռ երջանկության համար:

Մենք ևս շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում անամպ ու խաղաղ մանկություն փոքրիկին», – ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ