fbpx
Սպորտ

Ոչ ոք չի խլի ինձնից իմ երազանքը. Պետր Չեխը մեկնաբանել է իր նորամուտը հոկեյում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը մեկնաբանել է իր նորամուտը հոկեյում:

37-ամյա Չեխն անգլիական կիսապրոֆեսիոնալ «Գիլդֆորդ Ֆենիքս» ակումբի կազմում սառույցի վրա դուրս եկավ որպես դարպասապահ «Սուինդոն Ուալդ Քեթսի» դեմ խաղում (3-2):

«Ես մանկության երազանքի պես մի բան ունեի՝ մեկ խաղ անցկացնել հոկեյում:

Եվ այն կատարվեց: Այն այլևս ոչ ոք չի խլի ինձնից ու դա հրաշալի է:

Կարծում եմ՝ երիտասարդ խաղացողների համար սա կարող է օրինակ լինել. եթե գնաս երազանքիդ հետևից, ապա ինչ-որ լավ բան կարող է պատահել: Ինձ հետ նման բան եղել է ֆուտբոլում ու իմ բոլոր երազանքները կատարվել են:

Ես ասում էի ինքս ինձ. «Հնարավոր է՝ սա իմ վերջին երազանքն է»: Բայց ես քրտնաջան աշխատում էի, որպեսզի ամեն ինչ ստացվեր», – Չեխի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ