Volvo Cars ընկերությունը սկսում է ХС90 մոդելի երկու զրահապատ մոդիֆիկացիաների արտադրությունը։ Դրանք կունենան գերամուր 10 միլիմետրանոց պողպատե հենք և 50 միլիմետր հաստությամբ զրահապատ ապակի։ Ավտոարտադրողն այսպես պատրաստվում է պատասխանել մեքենաների՝ վերջին ժամանակներս ավելացած զրահապատ պահանջարկին «պաշտպանության կարիք ունեցող մարդկանց համար», ասվում է չորեքշաբթի հրապարակված ընկերության մամլո ամփոփագրում: Այս մասին տեղեկացնում է TACC-ը։
Զրահապատ մոդելը պահանջում է նոր կանգնակներ և արգելակներ, քանի որ պաշտպանության տարրերը ծանրացնում են այն 1,4 տոննայով։ Հիմնական մոդիֆիկացիայի հավաքումը կկատարվի Գյոթեբորգի գործարանում, բայց մեքենայի զրահի տեղադրման համար այն կուղարկվի Գերմանիա։
«Ներկայացված բալիստիկ պահանջներն ապահովելու համար արտադրությունն իրականացվում է գաղտնի, խիստ կանոնակարգի և վերահսկողության պայմաններում»,- նշում է Volvo Cars հատուկ մեքենաների շուկայի գծով տնօրեն Սթեֆան Գրինը։
Առաջին զրահապատ Volvo ХС90-ը հարահոսից ցած կիջնի այս տարեվերջին։ Մյուս՝ ավելի թեթև մոդիֆիկացիան կարտադրվի Բրազիլիայում։ Դրա վաճառքի սկիզբը նախատեսված է հաջորդ տարվա առաջին կեսին։