Հայտնի է դարձել, թե ՊՍԺ-ի որ ֆուտբոլիստին է թալանել մարմնավաճառը

Երեկ տեղեկություն տարածվեց մամուլում, որ ինչ-որ մարմնավաճառ թալանել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստերից մեկին։

Այս մասին հայտնում էր Le Parisien-ը։

Նշվում էր, որ կողոպուտը տեղի էր ունեցել, երբ ֆուտբոլիստը մեքենայով կանգառի վիճակում էր գտնվում լուսացույցի տակ․ մարմնավաճառը մոտեցել ու գողացել էր ֆուտբոլիստի դրամապանակը և հեռախոսը։ Դրանից հետո ֆուտբոլիստը դիմել էր ոստիկանություն։

Սակայն աղբյուրը չէր նշում, թե կոնկրետ որ ֆուտբոլիստի մասին է խոսքը։

Արդեն հայտնի է դարձել, որ խոսքն Անդեր Հերերայի մասին էր։

Ըստ լուրերի՝ Ոստիկանությունը հայտնաբերել է թալանողին ու արդեն Հերերային է վերադարձվել իրենից գողացվածը։

Ամենաթարմ