Տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։
Այս մասին գրում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Այն լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։
Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։
«Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը», – գրում է դեսպանությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Facebook-յան օգտատերերից մեկը տեղեկություն էր տարածել, թե Նիդերլանդներում 3 ադրբեջանցիներ դանակահարել են իրավաբան Աննա Հակոբյանին, ով գտնվում է հիվանդանոցում ու վիրահատվում է։