fbpx
Հասարակություն

7 մարզերի և Երևանի ոռոգման համակարգերը արդիականացվեն

Հոկտեմբերի 2-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ ակտիվ ընթացքի մեջ է «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագիրը, որի համար ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 50 միլիոն ԱՄՆ դոլար, այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Իրականացվող աշխատանքների շնորհիվ Հայաստանում՝

1. տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա,
2. շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով,
3. 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները,
4. 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա,
5. կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ,
6. ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի:

«Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում: Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: Շահառու հանդիսացող 43 համայնքներում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, ոռոգման համակարգերը՝ հանձնված շահագործման։ Այս պահին ծրագիրն ակտիվ փուլում է Հայաստանի 50 համայնքներում»,-նշել է փոխվարչապեը»,- ասված է Պապիկյանի գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ