Լավ ենք արել, ոստիկանի օրինական պահանջը չի կատարել, տարել ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, կատռավարության դիմաց նշեց ոստիկաններից մեկը, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում ռեստորանների տերերի, աշխատակիցների, հանդիսավարների մասնակցությամբ: Նրանք պահանջում էին թույլ տալ իրենց ոլորտն աշխատի:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներից երեք հոգու ոստիկանները բերման ենթարկեցին, որոնց թվում էր դերասան Սարգիս Գրիգորյանը:
Ոստիկանների պահանջին՝ պահպանել սոցիալական հեռավորություն, ակցիայի մասնակիցներից մեկը արձագանքեց. «Իսկ ձեռքով հրելը նորմա՞լ ա: Եթե իրենց տանում եք, մենք էլ ենք գնում: Չի կարելի այդպես»:
Ակցիայի մասնկիցներից մի տղամարդ նշեց. «Որոշեցին տանել տարան, ոչ մի բան էլ չէր արել: Հիմա կարող է որոշեն ինձ էլ տանեն: Մենք սոցիալական հեռավորությունը պահում ենք: Մարդիկ 30 հոգով տրանսպորտ են նստում, դա՞ է սոցիալական հեռավորությունը»:
Ոստիկանները պահանջեցին դուրս գալ խոտածածկից և պահպանել հեռավորությունը:
Գրում է News-ը։

