Երեկ «Բարսելոնան» Էլ կլասիկոյում 1-3 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։ Խաղից հետո կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դժգոհել է մրցավարությունից։
«Ես չեմ հասկանում VAR-ը, բոլոր որոշումները լինում են «Բարսելոնայի» դեմ։
Դրա շատ օրինակներ կան․ «Սևիլիայի» դեմ խաղում Մեսիի խախտումը և 11 մետրանոցը, «Խետաֆեի» հետ խաղում կարմիր քարտերը, այսօրվա խաղը», – Կումանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։