Որպես քաղաքացի, որպես մարդ ջանացեք, որ բացվի Արցախը Հայաստանին կապող միջանցքը

Ամենադիտվածներ

Լաչինի ճանապարհը փակած ադրբեջանցի սադրիչները ճնշման ներքո թույլատրել են ռուս խաղաղապահների բազմատոննայանոց Կամազների մուտքը

Որպես քաղաքացի, որպես մարդ ջանացեք, որ բացվի Արցախը Հայաստանին կապող միջանցքը՝ հիմքում ունենալով երկարաժամկետ ձեր ռազմավարությունը.

Յուրաքանչյուրդ ձեր քաղաքական ճաշակով ու ձևով կամեցեք՝ Արցախի ու Հայաստանի քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը, Արցախի Հանրապետության ճանաչումը, Հայաստանի հետ միավորումը, Քուռ-արաքսյան հանրապետության ձևավորումը, Հայաստանի ու Արցախի օկուպացված տարածքների ետ վերադարձը, գերտերությունների հետ բացառիկ արդի հնարավորություններից օգտվելով նոր որակի ու բարձր մակարդակի հարաբերությունների կառուցումը, ինչպիսին կկամենաք։

Մի բան եմ ուզում հստակեցնել՝ փակ և գաղտնի բանակցվող խաղաղության կամայական պայմանագիր, որը կկնքվի պատանդի կարգավիճակով ոչ մի մակարդակում չի կարող դառնալ խաղաղության պայմանագիր և հաշտություն բերել տարածաշրջան։ Դա լինելու է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության շարունակությունը մի քիչ այլ երանգներով։ Դա այնպիսի խաղաղություն կարող է լինել, ինչպես ասում են, որ քարը քարի վրա չմնա։

Հետևաբար մենք գալիս ենք եղելությունը բացելու համար, որպեսզի կանխարգելենք պատերազմներն ու արյունահեղությունները, միասնականություն տարածենք հայ ժողովրդի մեջ, իսկ ով դրան դեմ է, ապա թշնամություն է անում թե՛ հայ ազգի հետ, թե՛ տարածաշրջանի այլ ժողովուրդների հետ՝ ձգտելով մարդկանց պահել գիտակցության ու մտածողության շրջափակման մեջ, սահմանափակելով ազատություններն ու իրավուքները, տարածելով ատելություն ու տառապանք։

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();