fbpx
Առողջապահություն

Որքան հասկանում են 3-4 օրից վիճակը կկայունանա ու անկում կլինի․ Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Որքան հասկանում եմ՝ նայելով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի վիճակագրությանը, այս միտումը կշարունակվի ևս 3-4 օր, որից հետո կկայունանա և անկում կլինի: Այսինքն՝ կնվազեն հայտնաբերվող դեպքերը։

Մարտի 30-ին լրանում է 14 օրը, երբ ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն։ Դա ինչ-որ չափով կանխեց մարդկանց ակտիվ շփումները, բայց չբացառեց։ Իսկ մի քանի օր անց հայտարարվեցին խիստ սահմանափակումներ, ինչն արդեն զգալիորեն նվազեցրեց մարդկանց շփումները, հետևաբար՝ նաև վիրուսի փոխանցումը։

Այն, որ այսօր դեռևս մեծ թիվ են կազմում նոր վիրուսակիրների բացահայտումները, հիմնականում կապված են մինչև մարտի 16-20 եղած վարակվածության հետ, դրանից հետո, կարծում եմ, կլինի կայունացում, այսինքն՝ ըստ այդ տրամաբանության՝ ապրիլի 2-3-ից սկսած՝ Հայաստանում կլինի կայունացում և ցուցանիշների անկում։ Առողջություն և զգոնություն բոլորին»:

https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157300467008831

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ