fbpx
Իրավական

Ոստիկանները թմրամոլի են բերման ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Հունվարի 28-ին, ժամը 23-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, Արագածավան-Արմավիր ավտոճանապարհից իրավապահները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Թալինի բաժին բերման ենթարկեցին Գյումրիի բնակիչ Աշոտ Գաբրիելյանին:
Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից, ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է 5 պոլիէթիլենային տոպրակով շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված և հիշյալ զանգվածով լի ապակե գլանակ:
Գաբրիելյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, իրենն է, պահում է օգտագործելու համար:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հետաքննությունը շարունկավում է:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ