Իրավական

Չարենցավանի բնակչուհին ոստիկանությանն է հանձնել ամուսնու զենքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Օրերս ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավանի մի բնակչուհի ոստիկանություն էր տարել հանգուցյալ ամուսնու կարճեցված փողով որսորդական ողորկափող հրացանը և տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Ըստ նրա` ամուսինը Արցախյան պատերազմի մասնակից էր և հրացանը ձեռք էր բերել ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Կրկին հիշեցնում ենք. քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ