fbpx
Աշխարհ

Վրաց֊օսական սահմանին Վրաստանի քաղաքացու են ձերբակալել

Գորիի Դիցի գյուղի մոտակայքից, վրաց-օսական շփման գիծը հսկող ռուս զինվորականները մարտի 17-ի երեկոյան ձերբակալել են գյուղի բնակիչ 21-ամյա Գիվի Բերուաշվիլիին: Գյուղացիներն ասում են, որ Բերուաշվիլին սեփական հողը մշակելիս է եղել, երբ նրան ձերբակալել են: Նա մեղադրվում է դե ֆակտո սահմանը խախտելու մեջ:

Այս տեղեկությունն արդեն հաստատել են Գորիի քաղաքապետարանում և Պետական անվտանգության ծառայությունում: Գործում է Եվրամիության մոնիթորինգի առաքելության թեժ գիծը` ձերբակալվածին ազատ արձակելու պահանջով:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հաղորդում է, որ Դիցի գյուղի հողերի մի մասը սահմանակցում է վրաց-օսական շփման գծին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ