fbpx
Հասարակություն

Քաղաքացին վրաերթի է ենթարկվել

Այսօր ժամը 18։00-ին, Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 33բ հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության հերթապահ օպերատիվ խումբը պարզել է, որ 17:55-ի սահմաններում, նշված հասցեի դիմացի ճանապարհահատվածում Մ. Ծ.-ն (ծնված 1970թ.) , վարելով «MITSUBISHI AIRTREK» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով մեքենայի կառավարումը, նշված հասցեի դիմացի մայթին, վրաերթի է ենթարկել Գ. Գ.-ին (ծնված 1984թ.) և Ք. Մ-ին (ծնված 1980թ.)։

Պատահարի հետևանքով վերջիններս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ