fbpx
Աշխարհ

Վրաստանում մեկուսացման պարտադիր ժամկետը 14 օրից կրճատվել է մինչև 12 օր

Վրաստանի կառավարությունը «Մեկուսացման և կարանտինի կանոնների մասին» հրամանագրում փոփոխություն է կատարել։ Փոփոխության համաձայն՝ մեկուսացման պարտադիր ժամկետը 14 օրից կրճատվել է մինչև 12 օր: Օրենքը ուժի մեջ է մտել այսօր՝ օգոստոսի 13-ին:

Երկիր ժամանող անձը, կամ վարակվածի հետ շփում ունեցող անձինք, ենթակա են 12 օրվա պարտադիր կարանտինի` նախկին 14 օրվա փոխարեն: Նույն օրենքը կտարածվի նաև ինքնամեկուսացածների վրա:

Նշենք, նաև որ Վրաստան ժամանող անձինք պետք է ներկայացնեն այցից 72 ժամ առաջ կատարած թեստի արդյունքները:

Երեկվա դրությամբ երկրում կարանտինում է  եղել 7,635 քաղաքացի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ